Ռիչարդ Կիրակոսյան
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ռիչարդ Կիրակոսյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 8, 1965 |
| Ծննդավայր | Փրովիդենս, Ռոդ Այլենդ |
| Մահացել է | սեպտեմբերի 20, 2026[1] (61 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և քաղաքագետ |
Ռիչարդ Կիրակոսյան (հունվարի 8, 1965, Փրովիդենս, Ռոդ Այլենդ - սեպտեմբերի 20, 2026[1], Ստամբուլ, Թուրքիա), հայ քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիչարդ Կիրակոսյանը ծնվել է 1965 թ. հունվարի 8-ին ԱՄՆ Փրովիդենս քաղաքում։ Ռիչարդ Կիրակոսյանի մասնագիտական գործունեությունը սկսվել է Միացյալ Նահանգներում։ Ռիչարդ Կիրակոսյանը աշխատել է տարբեր հեղինակավոր կազմակերպություններում, ինչպիսիք են Ամերիկյան կոնգրեսը, «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպական կենտրոնակայանը, Ջեյնս ինֆորմեյշն գրուպը (Jane's Information Group) և այլն։ 2000-ական թթ. սկզբներին տեղափոխվել է Հայաստան։ 2009 թ. փետրվարից մինչև 2011 թ. մարտ ամիսը զբաղեցրել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի պաշտոնը[2]։ 2011 թ-ի ապրիլից նա ղեկավարում է, իր իսկ կողմից ստեղծված, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ)։ Կենտրոնը անկախ, շահույթ չհետապնդող հետազոտական կենտրոն է, որն առաջարկում է լայնամասշտաբ ռազմավարական վերլուծություններ և անկողմնակալ հետազոտություններ, ինչպես նաև իրականացնում է մի շարք կրթական և քաղաքականության հետ առնչվող ծրագրեր։ Կիրակոսյանի գլխավորությամբ կենտրոնը արտաքին քաղաքականությունից բացի վերլուծում է նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքը։ Արտաքին քաղաքականության մեջ կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը[3]։
Ռիչարդ Կիրակոսյանի վերլուծական նյութերը տպագրվում են Center for Strategic and International Studies (CSIS), the International Security Network (ISN), the Swiss Peace Foundation, Jane's Defence Weekly, Democratizatiya, the Journal of Slavic Military Studies, Jane's Islamic Affairs Analyst, the Turkish Daily News, և the Harvard International Review հայտնի պարբերականներում։
Ռիչարդ Կիրակոսյանը նաև թրքալեզու Newsweek շաբաթաթերթի սյունակագիր է և անգլալեզու the Turkish Policy Quarterly ամսագրի խմբագրակազմի անդամ է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր[4]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Ստամբուլում մահացել է Ռիչարդ Կիրակոսյանը
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ http://www.persons.am/am/infop.php?id=3041(չաշխատող հղում)