Jump to content

Նավի Պիլայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նավի Պիլայ
ՄԱԿ-ի իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար
1 սեպտեմբեր 2008 - 31 օգոստոս 2014
Նախորդող Լուիզա Արբուր
Հաջորդող Արքայազն Զեիդ բին Ռաադ
Միջազգային քրեական դատարանի դատավոր
11մարտ 2003 - 31 օգոստոս 2008
Ռուանդայի միջազգային քրեական տրիբունայի նախագահ
1999-2003
Նախորդող Լայթի Կամա
Հաջորդող Էրի Մյոս
Ռուանդայի միջազգային քրեական դատարան
1995-2003
Հարավային Աֆրիկայի Բարձրագույն դատարանի դատավոր
1995-1995
 
Կրթություն՝ Նատալի համալսարան (1963)[1], Նատալի համալսարան (1965)[1], Հարվարդի իրավունքի դպրոց (1982)[1], Հարվարդի իրավունքի դպրոց (1988)[1] և Clairwood Secondary School?
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1] (1988)
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան, իրավաբան և իրավապաշտպան
Ազգություն Թամիլներ
Ծննդյան օր սեպտեմբերի 23, 1941(1941-09-23)[2][3][4][…] (85 տարեկան)
Ծննդավայր Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[5]
Քաղաքացիություն  ՀԱՀ
 
Պարգևներ

Նավի Պիլայ (անգլ.՝ Navanethem "Navi" Pillay, սեպտեմբերի 23, 1941(1941-09-23)[2][3][4][…], Դուրբան, Նատալ, Հարավաֆրիկյան Միություն[5]), հնդկական թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի փաստաբան, ով 2008-2014 թվականներին եղել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։ Նավի Պիլայը եղել է Հարավային Աֆրիկայի Բարձրագույն դատարանի առաջին ոչ սպիտակամորթ կին դատավորը[14], ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր և Ռուանդայի միջազգային քրեական տրիբունայի նախագահ։ Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի քառամյա ժամկետը սկսվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին[15] և 2012 թվականին երկարացվել ևս երկու տարով[16]։ Բարձրագույն հանձնակատարի պաշտոնում 2014 թվականին նրան փոխարինել է Արքայազն Զեիդ բին Ռաադը։ 2015 թվականի ապրիլին Պիլայը դարձել է Ընդդեմ մահապատժի միջազգային հանձնաժողովի 16-րդ հանձնակատարը[17]։ 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[18]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլայը ծնվել է 1941 թվականին Հարավաֆրիկյան Միության Նատալ նահանգի Դուրբան քաղաքում[14]։ Թամիլ ծագմամբ հարավաֆրիկացի է։ Հայրը եղել է ավտոբուսի վարորդ[14]։ 1965 թվականին ամուսնացել է իրավաբան Գաբի Պիլայի հետ[19]։ Ունի երկու դուստր[20]։

Հնդկական համայնքի աջակցությամբ ու նվիրաբերություններով[21][22] 1963 թվականին ավարտել է Նատալի համալսարանը, 1965 թվականին նույն համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան[23]։ Այնուհետև սովորել է Հարվարդի իրավունքի դպրոցում, որտեղից 1982 թվականին ստացել է իրավունքի մագիստրոսի աստիճան և 1988 թվականին՝ իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան[24][25]։

Իրավական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Պիլայը դարձել է առաջին ոչ-սպիտակամորթ[24] կինը, որը Նատալ նահանգում բացել է իր սեփկան իրավական գործը[14]։ Պիլայն ասել է, որ ինքն այլընտրանք չուներ. «Ոչ մի իրավաբանական ընկերություն ինձ աշխատանքի չէր վերցնում, քանի որ, նրանք ասում էին, որ սպիտակամորթ հաճախորդները չեն կարող գունամոթ աշխատակցից ցուցումներ ստանալ»[21]։ Որպես ապարտհեյդ վարչակարգի տակ գտնվող ոչ սպիտակամորթ փաստաբան, նրան թույլ չտվեցին մտնել դատավորի պալատ[21]։

Հարավային Աֆրիկայում 28 տարի աշխատել է որպես փաստաբան և պաշտպանել է հակա-ապարտհեյդ շարժման ակտիվիտներին[26], օգնել է բացահայտելու խոշտանգումները[26] և քաղաքական բանտարկյալների վատ պայմանները[21]։ Երբ նրա ամուսինը ձերբակալվեց ապարտհեյդ օրենքների համաձայն, նա դատի տվեց ոստիկանությանը`ամուսնու նկատմամբ հարցաքննության անօրինական եղանակ կիրառելու համար[19]։ 1973 թվականին նա հաղթեց Ռոբբենայլենդի քաղբանտարկյալների, այդ թվում`Նելսոն Մանդելայի համար փաստաբան ունենալու դատը[22]։ Նավի Պիլայը Չարաշահումների դեմ ստեղծված խորհրդատվական հարթակի համահիմնադիրն է։ Նա ապաստան է տրամադրել ընտանեկան բռնության զոհերին։ Որպես Կանանց ազգային կոալիցիայի անդամ, նպաստել է, որ Հարավային Աֆրիկայի Սահմանադրության մեջ ներառվի հավասարության դրույթը, որով արգելում է ռասայի, կրոնի և սեռական կողմնորոշման խտրականությունը։ 1992 թվականին նա համահիմնադրել է Կանանց միջազգային իրավունքների Equality Now խումբը[27]։

1995 թվականին, Աֆրիկյան ազգային կոնգրեսի իշխանության գալուց մեկ տարի անց, Մանդելան Պիլային առաջադրեց որպես Հարավային Աֆրիկայի բարձրագույն դատարանի առաջին ոչ-սպիտակամորթ կին[14][21]։

Բարձր դատարանում նրա պաշտոնավարումը կարճ էր, քանի որ նա շուտով ընտրվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից որպես Ռուանդայի միջազգային քրեական դատարանի (ICTR) դատավոր[21][28]։ Պաշտոնավարել է ութ տարի, այդ թվում`չորս տարի որպես նախագահ[28]։ Նա տրիբունալի առաջին չորս տարիներին միակ կին դատավորն էր[29]։ Ռուանդայի միջազգային քրեական դատարանում նրա պաշտոնավարումը հիշատակվում է Ժան-Պոլ Ակաեզուի դատավարության մեջ ունեցած դերի համար, որը հաստատեց, որ բռնաբարությունը և սեռական բռնությունը կարող են ցեղասպանության տարրեր լինել[25][29][30][31]։

2003 թվականի փետրվարին Պիլայն ընտրվել է Միջազգային քրեական դատարանի դատավորների առաջին կազմում և նշանակվել Վերաքննիչ դատարանի կազմում[28]։ Նա ընտրվել է վեց տարի ժամկետով, սակայն 2008 թվականի օգոստոսին հրաժարական է տվել՝ ՄԱԿ-ում պաշտոնը ստանձնելու համար[32]։

Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսի 24-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Քի Մունը Պիլային առաջադրել է Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար պաշտոնում՝ փոխարինելու Լուիզա Արբուրին։ Միացյալ Նահանգները, ըստ էության, ի սկզբանե դիմադրել է նրա նշանակմանը, աբորտի և այլ հարցերի վերաբերյալ նրա տեսակետների պատճառով, սակայն ի վերջո համաձանել է[26]: 2008 թվականի հուլիսի 28-ի հատուկ նիստում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Պիլայի առաջադրումը կոնսենսուսով[33]։ Նավի Պիլայի քառամյա պաշտոնավարումը սկսվել է 2008 թվական սեպտեմբերի 1-ին[33]։ Պիլայը նշում է, որ բարձրագուն հանձնակատարը «զոհի ձայնն է ամենուր»[21]։ 2012 թվականին նրա պաշտոնավորւմը երկարաձգվել է ևս 2 տարով[34]։ Որպես բարձրագույն հանձնակատար՝ Պիլայը ստորագրել է «Ծնվել ազատ և հավասար» փաստաթուղթը, որը վերաբերում է անձի սեռական կողմնորոշմանը և գենդերային ինքնությանը[35]։

2014 թվականի հուլիսին կայացած մամլո ասուլիսում Պիլայն անդրադարձել է Էդվարդ Սնոուդենին որպես «մարդու իրավունքների պաշտպան» և ասել. «Այստեղ ես շատ կարևոր փաստարկներ եմ բերում, որոնք կարող են բարձրացվել նրա անունից, որպեսզի այդ քրեական գործերն արգելվեն»[36]։ 2014 թվականի օգոստոսին նա քննադատել է միջազգային հանրությանը կապված Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետ[37]։

2003 թվականին Պիլայը ստացել է «Կանանց իրավունքների հարցերով» Գրուբեր մրցանակ։

Պատվավոր կոչումներ է ստացել

2009 թվականին Forbes-ը նրան աշխարհի ամենաազդեցիկ կանանց շարքում դասակարգել է 64-րդ տեղում[42]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Biography record: Navanethem (Navi) Pillay — SAHO.
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  3. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  4. 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  5. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  6. ↑ Bekanntgabe der Ordensträgerinnen und Ordensträger — president of Germany, 2021.
  7. ↑ Palmepristagare — (untranslated).
  8. ↑ Rønning K. E. Navi Pillay får fredsprisen(նորվ.) — NRK, 2026.
  9. ↑ https://uct.ac.za/sites/default/files/content_migration/uct_ac_za/39/files/Navi_Pillay.pdf
  10. ↑ https://web.archive.org/web/20060926231120/http://www.ru.ac.za/academic/graduation/addresses_and_citations/2005/Judge_Pillay_citation.doc
  11. ↑ https://web.archive.org/web/20140916035704/http://www.kuleuven.be/english/news/LIF/meet-the-honourees/laudatios/laudatio-for-h.e.-navanethem-pillay
  12. ↑ https://www.wits.ac.za/news/latest-news/general-news/2026/2026-10/wits-congratulates-justice-navi-pillay.html
  13. ↑ https://www.abc.net.au/listen/programs/sundayextra/navi-pillay-sydney-peace-prize-winner/105330306
  14. 1 2 3 4 5 Reuters (28 July 2008). "FACTBOX-South Africa's Pillay is new human rights chief Արխիվացված 2020-03-20 Wayback Machine". Retrieved on 30 July 2008.
  15. ↑ Navanethem Pillay confirmed as new High Commissioner for Human Rights
  16. ↑ Navanethem Pillay
  17. ↑ «Navanethem Pillay new ICDP Commissioner | International Commission against the Death Penalty». www.icomdp.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  18. ↑ «Nobel Peace Prize 2026». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-10-12-ին.
  19. 1 2 Interview with Vino Reddy Արխիվացված 2021-01-23 Wayback Machine (11 August 2002). Voices of Resistance. Retrieved on 30 July 2008.
  20. ↑ «Navanethem (Navi) Pillay, United Nations High Commissioner for Human Rights». un.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  21. 1 2 3 4 5 6 7 Jonah Fisher (28 July 2008). "Profile: New UN human rights chief". BBC News. Retrieved on 30 July 2008.
  22. 1 2 Maggie Farley (26 July 2008). "Human rights commissioner fought a long battle for her own rights". The Sydney Morning Herald. Retrieved on 30 July 2008.
  23. 1 2 Paul Walters (1 April 2005). Citation for honorary doctorate, Rhodes University Արխիվացված 26 Սեպտեմբեր 2006 Wayback Machine. Retrieved on 30 July 2008.
  24. 1 2 Human Sciences Research Council. Group: Democracy and Governance (2000). Women Marching Into the 21st Century: Wathint' Abafazi, Wathint' Imbokodo. Human Sciences Research Council. ISBN 9780796919663.
  25. 1 2 Emily Newburger (Spring 2006). "The bus driver's daughter". Harvard Law Bulletin. Retrieved on 30 July 2008.
  26. 1 2 3 Louis Charbonneau (28 July 2008). "U.N. assembly confirms S.African as human rights chief". Reuters. Retrieved on 20 April 2009.
  27. ↑ «Jordan Diplomat to Replace Navi Pillay in United Nations for Human Rights». NDTV. 2014 թ․ հունիսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին.
  28. 1 2 3 International Criminal Court. "Judge Navanethem Pillay Արխիվացված 9 Մայիս 2006 Wayback Machine". Retrieved on 30 July 2008.
  29. 1 2 Katy Glassborow (26 July 2006). "Apartheid Legacy Haunts ICC Appeals Judge Արխիվացված 2014-08-14 Wayback Machine". Institute for War and Peace Reporting. Retrieved on 30 July 2008.
  30. ↑ Bill Berkeley (11 October 1998). "Judgment Day". Washington Post Sunday Magazine, p. W10.
  31. ↑ International Criminal Tribunal for Rwanda (1999). Fourth annual report to the United Nations Արխիվացված 2014-01-03 Wayback Machine. Retrieved on 30 July 2008.
  32. ↑ International Criminal Court (30 July 2008). Resignation of Judge Navanethem Pillay Արխիվացված 9 Օգոստոս 2008 Wayback Machine. Retrieved on 30 July 2008.
  33. 1 2 Office of the United Nations High Commissioner for Human Rights (2008). "Navanethem Pillay confirmed as new High Commissioner for Human Rights". Retrieved on 30 July 2008.
  34. ↑ «High Commissioner». ohchr.org. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  35. ↑ BORN FREE AND EQUAL – Sexual orientation and gender identity in international human rights law (2012)
  36. ↑ «UN's Pillay suggests Snowden should not face trial». Reuters. 2014 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 7-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  37. ↑ «UN criticizes 'international paralysis' on Syrian civil war». Big News Network.com. 2014 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
  38. ↑ Durham University (15 May 2007). "Honorary degrees for remarkable achievement Արխիվացված 3 Հոկտեմբեր 2008 Wayback Machine." Retrieved on 30 July 2008.
  39. ↑ CUNY Newswire (25 May 2006). "CUNY Commencement 2006 Արխիվացված 28 Մարտ 2009 Wayback Machine". Retrieved on 30 July 2008.
  40. ↑ "Laudatio KU Leuven Արխիվացված 2014-09-16 Wayback Machine". Retrieved on 1 September 2014.
  41. ↑ "Mandeville Lecture Արխիվացված 2017-10-11 Wayback Machine". Retrieved on 9 June 2016.
  42. ↑ «The 100 Most Powerful Women». Forbes.com.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նավի Պիլայ» հոդվածին։